Մոսկվայում հայկական գյուղմթերքով բեռնատարներին առաջարկվում է ապրանքը տեղափոխել երկու իրացման կետեր. նախարարություն
Տնտեսություն
14:16 18/07/2020
Հայաստան

Մոսկվայում հայկական գյուղմթերքով բեռնատարներին առաջարկվում է ապրանքը տեղափոխել երկու իրացման կետեր. նախարարություն

Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ տրվել է 2 այլընտրանքային լուծում։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

Հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.

Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն  կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:

Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ  մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:

«Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի, մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Placeholder
Մոսկվայում հայկական գյուղմթերքով բեռնատարներին առաջարկվում է ապրանքը տեղափոխել երկու իրացման կետեր. նախարարություն