Թրամփը հրաժարվել է խորհուրդ տալ ամերիկացիներին կրել դիմակներ
Քաղաքական
11:54 18/07/2020
Աշխարհ

Թրամփը հրաժարվել է խորհուրդ տալ ամերիկացիներին կրել դիմակներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խորհուրդ չի տա բոլոր ամերիկացիներին կրել պաշտպանիչ դիմակներ։ 360tv.ru կայքի հաղորդմամբ, այդ մասին նա ասել է FoxNews-ին տված հարցազրույցում։

Հարցին՝ արդյո՞ք չի ցանկանում ԱՄՆ ղեկավարը խորհուրդ տա բնակիչներին կրել պաշտպանիչ միջոցներ, Թրամփը պատասխանել է՝  «ցանկանում է, որ մարդիկ ազատ ընտրության հնարավորություն ունենան»։

«Ես համաձայն չեմ հայտարարության հետ, որ, եթե դուք կրեք դիմակներ, ապա ամեն ինչ կոչնչացնա։
Ինչպես դուք գիտեք, դիմակները նույնպես խնդիրներ են առաջացնում։ Բայց և այնպես, ես հավատում եմ դիմակներին։ Ես կարծում եմ՝ դիմակները, լավ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Placeholder
Թրամփը հրաժարվել է խորհուրդ տալ ամերիկացիներին կրել դիմակներ