Ճապոնիայում հաստատվել է COVID-19-ի 655 նոր դեպք
Աշխարհում
17:29 18/07/2020
Աշխարհ

Ճապոնիայում հաստատվել է COVID-19-ի 655 նոր դեպք

Այսօր Ճապոնիայում ապրիլի 11-ից հետո գրանցվել է COVID-19 վարակի առավելագույն՝ 655 նոր դեպք։ Այս մասին գրում է  Ռիա նովոստին՝ հղում անելով NHK-ին։

Նշվում է, որ ապրիլի 11-ին Ճապոնիայում  գրանցվել էր 720 դեպք։

Ճապոնիայում ընդհանուր վարակակիրների թիվը հասել էր 25 հազար 628-ի։ Մահացել է 986 մարդ։ 42 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր։ Առողջացել է 20 հազար 24 մարդ։

Placeholder
Ճապոնիայում հաստատվել է COVID-19-ի 655 նոր դեպք