Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհում արդեն 14 միլիոն մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հավաքում է տվյալներ դաշնային ու տեղական իշխանություններից, նաև ԶԼՄ-ներից և այլ բաց աղբյուրներից։
Համալսարանի հաղորդմամբ, այս գիշերվա տվյալներով ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը կազմում է 14 037 021, COVID-19-ով 600 665 մարդ է մահացել։ Ողջ ընթացքում առողջացել է 7 818 409 մարդ։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել էր COVID-19 համավարակի մասին։