18.07.2020. Կորոնավիրուոսով 15 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:04 18/07/2020
Հայաստան

18.07.2020. Կորոնավիրուոսով 15 հիվանդ է մահացել

Հայաստանում մեկ  օրում, առողջապահության նախարարության հաղորդմամբ,  հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդության 461 նոր դեպք, առողջացել է 631 մարդ։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 15 մարդ, որից 4-ը, առողջապահության նախարարության հաղորդմամբ, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է:

Հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34462 դեպք, որոնցից 23123-ն` առողջացած, մահացել է 832 մարդ, որից 201-ի մոտ հաստատեվլ էկորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: : Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 145083 թեստավորում:

 

 

Placeholder
18.07.2020. Կորոնավիրուոսով 15 հիվանդ է մահացել