Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
Քաղաքական
11:44 18/07/2020
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝  Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: COVID-19 ով վարակված քաղաքացիները Ստեփանակերտից են, միևնույն ընտանիքի անդամներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կապ ունեն բռնկման հայտնի օջախներից մեկի հետ:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներից մեկն առողջացել է և լքել մեկուսացման վայրը:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 167 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 33, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:
COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք