Գյումրիում 4-րդ հարկից ընկած երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Առողջություն
12:28 20/07/2020
Հայաստան

Գյումրիում 4-րդ հարկից ընկած երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Երեխան տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։

«Վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում ենք ու հորդորում ծնողներին, ավելի զգոն լինել նման դեպքերից խուսափելու համար»,-նշում են ԲՅ-ից։

Placeholder
Գյումրիում 4-րդ հարկից ընկած երեխայի կյանքը փրկել չի հաջողվել