Սամվել Մանուկյանը՝ «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու
Քաղաքական
15:27 20/07/2020
Տարածաշրջան

Սամվել Մանուկյանը՝ «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորության մեծամասնական թեկնածուն Սամվել Մանուկյանն է։  Jnews-ը գրում է, որ այսօր «Վրացական երազանքը» ներկայացրել էիր մեծամասնական պատգամավորների թեկնածուների ցուցակը գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքը կներկայացնի պատգամավոր Սամվել Մանուկյանը։

«Սամվել Մանուկյանը հիմա էլ Վրաստանի խորհրդարանում լավ է ներկայացնում երկու շրջանի շահերը»,- այսպեսէ  ներկայացրել  Մանուկյանին Իրակլի Կոբախիձեն։

Սամվել Մանուկյանը 2016 թվականից «Վրացական երազանքի» համամասնական ցուցակով ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր:

2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից:

Placeholder
Սամվել Մանուկյանը՝ «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու