Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր կան
Առողջություն
12:07 20/07/2020
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր կան

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝  Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

COVID-19-ով վարակված քաղաքացիներից 2-ը Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից: 1 նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում, որտեղ վարակակրի շփման շրջանակը պարզելու, ինչպես նաև շրջակայքում վարակազերծման անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի աշխտորոշմամբ 10 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունն ու լքել մեկուսացման վայրերը:

Արցախի տեղեկատվական  շտաբի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 171 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 94 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3796 փորձանմուշի հետազոտություն:

Placeholder
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր կան