Վաշինգտոնում փոխհրաձգությունից մեկ մարդ է սպանվել, ութը՝ վիրավորվել
Իրավունք
13:45 20/07/2020
Աշխարհ

Վաշինգտոնում փոխհրաձգությունից մեկ մարդ է սպանվել, ութը՝ վիրավորվել

Միացյալ Նահանգներում մեկ մարդ է զոհվել և ութը վիրավորվել կիրակի երեկոյան Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան):

Կոլումբիայի շրջանի ոստիկանության տվյալներով, 9 մարդ վիրավորվել են, նրանցից մեկը մահացել է: Հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նշվում է, որ հինգ վիրավորվածի վիճակը ծանր է:

Բոլոր զոհերը մեծահասակներ են, նրանց թվում մեկ կին կա:

Հրաձգությունը տեղի են ունեցել կիրակի երեկոյան: Ոստիկաններն առայժմ փնտրում են կասկածյալներին:

Placeholder
Վաշինգտոնում փոխհրաձգությունից մեկ մարդ է սպանվել, ութը՝ վիրավորվել