Ֆրանսիայում այսօրվանից պարտադիր է դիմակը․ այն չդնելը կտուգանվի 135 եվրոյով
Աշխարհում
10:23 20/07/2020
Աշխարհ

Ֆրանսիայում այսօրվանից պարտադիր է դիմակը․ այն չդնելը կտուգանվի 135 եվրոյով

Այսօրվանից Ֆրանսիայում պարտադիր է դառնում դեմքի դիմակներ դնելը փակ հասարակական տարածքներում` երկրում կորոնավիրուսների տարածումը կանխելու համար: Այս մասին գրում է Euronews-ը։

Փակ տարաքների մեջ են մտնում հանդիպումների և ներկայացման դահլիճները, կինոթատրոնները, ռեստորանները, հյուրանոցները, խաղասենյակները, ուսումնական կենտրոնները, արձակուրդային կենտրոնները, գրադարանները, երկրպագության վայրերը, փակ սպորտային վայրերը, թանգարանները,  օդանավակայանները և այլն:

Առողջապահութայն նախարարությունը հայտնում է, որ ցանկում ավելացվել են նաև խանութները, առևտրի կենտրոնները, բանկերը, փակ շուկաները։ Դիմակները շարունակում են պարտադիր լինել նաև հասարակական տրանսպորտում:

Դիմակ չդնելը կհանգեցնի 4-րդ կարգի տուգանքի՝ 135 եվրո։

Placeholder
Ֆրանսիայում այսօրվանից պարտադիր է դիմակը․ այն չդնելը կտուգանվի 135 եվրոյով