Պեսկովը` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մասին
Քաղաքական
15:00 20/07/2020
Տարածաշրջան

Պեսկովը` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի հակամարտությունը, հայտնում է Gazeta.Ru-ի թղթակիցը:

Պեսկովը նշել է, որ դրա արագ կարգավորումը կօգնի նորմալացնել հուզական ֆոնը Ռուսաստանում այս երկրներից ներգաղթյալների շրջանում:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ադրբեջանը ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի պետական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ։ Հայաստանն ունի 4 զոհ, Ադրբեջանը հայտնել է 12 ոչնչացված զինվորականի մասին։

Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ երկրները և մի շարք այլ պետություններ կոչ արեցին կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցություններին: Թուրքիան իր հերթին բացահայտորեն աջակցեց Բաքվի ագրեսիային։

Placeholder
Պեսկովը` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մասին