Թիվ 1 տուն-ինտերնատի ավելի քան 80 տարեցներն ու աշխատակիցները կորոնավիրուսից առողջացել են
Առողջություն
17:26 20/07/2020
Հայաստան

Թիվ 1 տուն-ինտերնատի ավելի քան 80 տարեցներն ու աշխատակիցները կորոնավիրուսից առողջացել են

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են:

Նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել են 33 տարեցներ և 50 աշխատակից:

«Բարեբախտաբար, այս պայքարում կորուստներ չենք ունեցել»,-նշում են նախարարությունից։





 

Placeholder
Թիվ 1 տուն-ինտերնատի ավելի քան 80 տարեցներն ու աշխատակիցները կորոնավիրուսից առողջացել են