Մահացել է Բոկան
Մշակույթ
15:05 21/07/2020
Աշխարհ

Մահացել է Բոկան

71 տարեկան հասակում Լոս Անջելեսում մահացել է շանսոնի կատարող Բորիս Դավիդյանը, որը հայտնի է Բոկա անվամբ: Այս մասին հայտնել է «Սպուտնիկ Արմենիան»՝ վկայակոչելով լրագրող Վահե Ղազարյանին:

Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, երգիչը մահացել է երկարատև հիվանդությունից հետո, նա թոքերի խնդիրներ ուներ:

Բոկան այնպիսի երգերի հեղինակ-կատարող էր, ինչպիսիք են՝ «Ցավտ տանեմ», «Ջանա» և այլն: Իր առաջին երաժշտական ալբոմը նա ձայնագրել է 1972 թվականին:

Placeholder
Մահացել է Բոկան