Գանձասար-Կապանի շարքերը համալրեցին ևս երկու ֆուտբոլիստներ
Սպորտ
18:40 21/07/2020
Հայաստան

Գանձասար-Կապանի շարքերը համալրեցին ևս երկու ֆուտբոլիստներ

Պաշտոնական: Գանձասար-Կապանի շարքերը համալրեցին ևս երկու ֆուտբոլիստներ:Այդ մասին  տեղեկանում ենք «Գանձասար-Կապան»  ֆեյսբուքյան էջից։

31 ամյա Հայկ Իշխանյանը, ով արդեն իսկ ունի բավականին մեծ փորձ կապանյան թիմի շարքերում, 1 տարվա պայմանագիր ստորագրեց Գանձասարի հետ: Մինչ այս փորձառու պաշտպանը հանդես էր գալիս Ալաշկերտում: Հիշեցնենք, որ Իշխանյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է:

Լոռի ֆուտբոլային ակումբից Գանձասար-Կապան տեղափոխվեց Դիոգո Մանուել Գոնսալեզ Կոելյոն: 28 ամյա պորտուգալացին մինչ Լոռի տեղափոխվելը հանդես էր գալիս իսլանդական IBV ակումբի կազմում: Դիոգոն նույնպես մեկ տարվա պայմանագիր կնքեց Գանձասարի հետ:

 

 

Placeholder