«Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի
Սպորտ
17:10 21/07/2020
Հայաստան

«Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը։ Այս մասին տեղեկացնում են ակումբից։

Թիմը հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դիլիջանում, որտեղ կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ «Գանձասար-Կապանի» և «Վանի» հետ։

Մինչև ուսումնամարզական հավաքի մեկնարկը թիմը ևս 1 ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով ԲԿՄԱ-ի հետ։

Եվս 1 ընկերական հանդիպում թիմը կանցկացնի արդեն Երևանում, ուսումնամարզական հավաքի ավարտից հետո՝ Երևանի «Ուրարտուի» հետ։
 

Placeholder