Հրաձգության միջազգային ֆեդերացիայի գլխավոր ասամբլեան ևս չեղարկվել է
Աշխարհում
16:21 21/07/2020
Աշխարհ

Հրաձգության միջազգային ֆեդերացիայի գլխավոր ասամբլեան ևս չեղարկվել է

Հրաձգության միջազգային ֆեդերացիայի (ISSF) գլխավոր ասամբլեան, որը նախատեսված էր Մյունխենում,  նոյեմբերի 21-ին, չեղյալ է հայտարարվել: Որոշումն ընդունվել է 110 ազգային ֆեդերացիաների հետ խորհրդակցելուց հետո, գրում է ՀԱՕԿ-ը։

Ավելի վաղ, ֆեդերացիան չեղյալ էր հայտարարել նաև ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որը օլիմպիական վարկանիշային էր։  Այժմ Եվրոպայի ներկայացուցիչները պետք է օլիմպիական տեղերի համար պայքարեն Ֆինլանդիայի Լոհայում՝ փետրվարի 26-ից մարտի 8-ը և Խորվաթիայի Օսիեկում՝ մայիսի 23-ից հունիսի 6-ը:

Եթե ISSF- ին չհաջողվի անցկացնել նշած մրցումները, Տոկիոյի խաղերին կմասնակցեն  եվրոպական վարկանիշային աղյուսակի լավագույն հրաձիգները։

Placeholder