Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ
Քաղաքական
09:29 21/07/2020
Հայաստան

Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  183  կրակոց:
Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված  մարտական դիրքեր, ընդհանուր` 2 անգամ։

Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 9 անգամ:

Երասխ, Չիվա, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 6 անգամ:

«ՀՀ ԶՈւ-ը պահպանում են զսպվածություն և արձագանքում են միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին»,- նշում է Շ.Ստեփանյանը։ 

Placeholder
Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ