Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
Առողջություն
11:18 21/07/2020
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 173 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 66 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով144 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3 940 փորձանմուշի հետազոտություն:

 

 

 

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք