Օքսֆորդի համալսարանի մշակած կորոնավիրուսի պատվաստանյութն առաջացնում է կրկնակի  իմունային պատասխան
Աշխարհում
09:33 21/07/2020
Աշխարհ

Օքսֆորդի համալսարանի մշակած կորոնավիրուսի պատվաստանյութն առաջացնում է կրկնակի իմունային պատասխան

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կողմից, հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը:

Արդյունքները խոստումնալից են. այն ցույց է տվել արդյունավետության և անվտանգության նշաններ, առաջացնում է կրկնակի  իմունային պատասխան՝  հակամարմինների ավելացում Covid-19-ի դեմ և T- լիմֆոցիտներ, որի խնդիրն է ոչնչացնել վիրուսից տուժած բջիջները: Այս մասին գրում է Euronews-ը։

Օքսֆորդի Էդվարդ Ջենների համալսարանի պրոֆեսոր Աուրիան Հիլն ասում է, որ այս պատվաստանյութի հիմնական հաջողությունը երկու իմունային համակարգերի խթանումն է, քանի որ բացի հակամարմինները չեզոքացնող քանակի ավելացումից, ինչպես և այլ պատվաստանյութերի դեպքում է, այն նաև ավելացնում է T- լիմֆոցիտների թիվը:

Մոտ հազար մարդ մասնակցել է կլինիկական փորձարկումների, որոնց ավելի քան 90% -ի մոտ զարգացել է չեզոքացնող հակամարմիններ: Օքսֆորդի համալսարանի փորձագետները կարծում են, որ պատվաստանյութը պատրաստ կլինի օգտագործման մինչև տարեվերջ:

Placeholder
Օքսֆորդի համալսարանի մշակած կորոնավիրուսի պատվաստանյութն առաջացնում է կրկնակի իմունային պատասխան