ԱՆ. Կորոնավիրուսի հետևանքով մահացածներից մեկը բժշկուհի է
Առողջություն
11:21 22/07/2020
Հայաստան

ԱՆ. Կորոնավիրուսի հետևանքով մահացածներից մեկը բժշկուհի է

Կորոնավիրուսի հետևանքով այսօրվա մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: Այս մասին ցավով հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա մանրամասնում է.

«59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում:

Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»։

Հիշեցնենք, որ նախորդ մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 18 հիվանդ, որից երկուսը այլ հիվանդության պատճառով։

Հայաստանում ընդհանուր առմամբ մահացել է կորոնավիրուսով 895 հիվանդ, որից 217-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանությունից։

Օրեր առաջ էլ Արարատի ԲԿ-ն հայտարարեց, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ավշար գյուղի պոլիկլինիկայի տնօրենը։

 

 

Placeholder
ԱՆ. Կորոնավիրուսի հետևանքով մահացածներից մեկը բժշկուհի է