Նենսի Փելոսին կորոնավիրուսն անվանել է «Թրամփի վիրուս»
Քաղաքական
11:53 22/07/2020
Աշխարհ

Նենսի Փելոսին կորոնավիրուսն անվանել է «Թրամփի վիրուս»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին CNN-ին տված հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է կորոնավիրուսի հետ:

Նա նշել է, որ Թրամփը խոստովանել է իր սխալները, երբ հուլիսի 21-ին կայացած ճեպազրույցում դիմակ էր դրել  և ամերիկացիներին խնդրել հետևել իր օրինակին:

Փելոսին կարծում է, որ եթե քաղաքական գործիչն ավելի վաղ դա արած լիներ, ավելի շատ ամերիկացիներ կհետևեին նրան։ Բայց նախագահի սխալ արձագանքի պատճառով COVID-19-ից հազարավոր քաղաքացիներ մահացան:

«Իրականում պարզ է, որ սա Թրամփի վիրուսն է», - ասել է Փելոսին:

Նա հույս է հայտնել, որ Թրամփը ավելի կմոտենա՝ հասկանալու համաճարակի իրականությունը և «Թրամփի այս վիրուսը»:

Ներկայումս ԱՄՆ-ն առաջատար է COVID-19-ով վարակված մարդկանց քանակով և վիրուսից մահերով։ Աշխարհում 14,7 միլիոն դեպքից ավելի քան 3,8 միլիոնը գրանցվել է Միացյալ Նահանգներում: Միևնույն ժամանակ, երկրում ավելի քան 141 հազար մարդ մահացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո։

Placeholder
Նենսի Փելոսին կորոնավիրուսն անվանել է «Թրամփի վիրուս»