Հրապարակ. ԵՄ-ն նախատեսում է 4 պաշտոնյա նշանակել Հայաստանում՝ երկրում ընթացող բարեփոխումները համակարգելու համար
Օրվա մամուլ
09:39 23/07/2020
Հայաստան

Հրապարակ. ԵՄ-ն նախատեսում է 4 պաշտոնյա նշանակել Հայաստանում՝ երկրում ընթացող բարեփոխումները համակարգելու համար

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ սկանդալային նախաձեռնությունը, որով պետդեպը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության համար կոռուպցիայի գծով խորհրդականի մրցույթ է հայտարարել, ինչի մասին առաջինը տեղեկացրել էր Մարգարիտա Սիմոնյանի կողմից ղեկավարվող «Ռաշա թըդեյը», պարզվում է` Հայաստանի կառավարման համակարգի վրա դրսի ազդեցության այդ կարգի վերջին նախաձեռնությունը չէ:

Եվրոպական միության կողմից էլ նախատեսվում է Հայաստանում նշանակել 4 բարձրաստիճան պաշտոնյա` երկրում ընթացող բարեփոխումները համակարգելու համար։ «Նման հնարավորություն տալիս էր ԵՄ-Հայաստան համաձայնագիրը, սակայն խնդիրն այն է, որ եվրոպական կողմը, օգտվելով Հայաստանում իրենց համար բարենպաստ վիճակից, պնդում է, որ այդ պաշտոնյաների մանդատը պետք է լինի մաքսիմալ համապարփակ ու ազատական, որոշ դեպքերում` կառավարման ֆունկցիաների ամրագրմամբ, և պնդում են, որ եվրոպացի այդ խորհրդականները պետք է նստեն կառավարության շենքում»,- ասաց մեր աղբյուրը:  Կառավարությունը տվե՞լ է իր համաձայնությունը։ «Կարծես հակված է տալ»»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
Հրապարակ. ԵՄ-ն նախատեսում է 4 պաշտոնյա նշանակել Հայաստանում՝ երկրում ընթացող բարեփոխումները համակարգելու համար