Իսրայելում կորոնավիրուսի իրավիճակը շարունակում է բարդանալ․ հաստատվել է 2.027 նոր դեպք
Աշխարհում
12:39 23/07/2020
Աշխարհ

Իսրայելում կորոնավիրուսի իրավիճակը շարունակում է բարդանալ․ հաստատվել է 2.027 նոր դեպք

Իսրայելի «Կորոնավիրուս» տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել են 2027 նոր դեպք։ Այս մասին գրում է MigNews-ը։

Կորոնավիրուսով 273 մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է: Համաճարակի սկզբից ի վեր, հիվանդությունից մահացել է 433 մարդ:

Օրվա ընթացքում Իսրայելում իրականացվել է 25,339 թեստավորում, որից դրական է եղել մոտ  8%-ը։

Իսրայելում բողոքի ցույցեր են, քաղաքացիները պահանջում են վարչապետ Նեթանյահուի հրաժարականը՝ կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարի ու նրա նկատմամբ կոռուպցիայի հետ կապված դատական գործընթացների պատճառով։

Placeholder