Ռումինացի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն գլխավորեց Կիևի «Դինամոն»
Աշխարհում
18:37 23/07/2020
Հայաստան

Ռումինացի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն գլխավորեց Կիևի «Դինամոն»

Ռումինացի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն գլխավորեց Կիևի «Դինամոն»։ Այս մասին  տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայտնի չէ, թե ինչ ժամկետով է ռումինացի մասնագետը աշխատելու կիևյան ակումբում:

«Կարոտել էի Ուկրաինան: Սա իմ ամենասիրելի երկրներից մեկն է: Շնորհակալ եմ ճակատագրին՝ այս հնարավորության համար:

Մեծ հիշողություններ ունեմ այս երկրի հետ կապված: Հույս ունեմ, որ «Դինամոյի» երկրպագուները կընդունեն ինձ: Ամեն ինչ կանեմ, որ «Դինամոն» մեծ հաջողությունների հասնի: Շնորհակալ եմ ակումբի նախագահին՝ Իգոր Սուրկիսին, ով վստահեց ինձ և հրավիրեց Ուկրաինայի լավագույն թիմերից մեկը»,- ասել է Լուչեսկուն:

Placeholder