Հայաստանի խնդրանքով Ճապոնիան ավիգան դեղամիջոց է նվիրել՝ կորոնավիրուսով 100 հիվանդի համար
Առողջություն
12:29 23/07/2020
Հայաստան

Հայաստանի խնդրանքով Ճապոնիան ավիգան դեղամիջոց է նվիրել՝ կորոնավիրուսով 100 հիվանդի համար

Քանի որ COVID-19-ի բուժման վերջնական դեղամիջոցը դեռ չի մշակվել, աշխարհի շատ երկրներ արդեն կիրառում են գոյություն ունեցողները՝ մահացության սրացումը կանխելու համար, վիրուսի վերարտադրությունը ճնշելու միջոցով: Այս պահի դրությամբ, ավիգանը (ֆավիպիրավիր) այդ օրինակներից մեկն է, որը ակտիվ հետաքրքրություն է առաջացրել:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից նաև հայտնում են, որ Հայաստանի խնդրանքով Ճապոնիան հուլիսի 22-ին Ճապոնիայի կողմից պատրաստված ավիգան դեղամիջոցի նվիրատվություն է կատարել, որը պետք է օգտագործվի մոտ 100 հիվանդի համար:

«Ակնկալվում է, որ դեղամիջոցը հայ բժշկական մասնագետների կողմից առավել արդյունավետ կօգտագործվի և կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը` այդպիսով այդ գործընթացով նպաստելով ավելի շատ հիվանդների վերականգնմանը»,-ասված է տարածած հըաղորդագրության մեջ։

Placeholder
Հայաստանի խնդրանքով Ճապոնիան ավիգան դեղամիջոց է նվիրել՝ կորոնավիրուսով 100 հիվանդի համար