Տիգրան Դավթյանը գլխավորեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբը
Սպորտ
19:53 23/07/2020
Հայաստան

Տիգրան Դավթյանը գլխավորեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբը

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել  Տիգրան Դավթյանը։ Այս մասին հայտնում են ակումբից։

«Շիրակի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է թիմի լեգենդար ավագ Տիգրան Դավթյանը:
Վստահ ենք, որ Դավթյանի գլխավորությամբ մեր ավանդույթները և համբավը կշարունակեն լինել բարձունքում։

Շնորհավորում ենք և մաղթում հաջողություններ առաջիկա եվրագավաթային հանդիպումներում և առաջնություններում»,- ասված է ՖԱ-ի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ «Շիրակ» ակումբից հեռացած Վարդան Բիչախչյանն էլ նշանակվել է Երևանի «Արարատի» ՖԱ-ի գլխավոր մարզիչ։
 

Placeholder