Տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» սիմֆոնիայի առցանց ցուցադրությունը
Մշակույթ
14:45 23/07/2020
Հայաստան

Տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» սիմֆոնիայի առցանց ցուցադրությունը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այսօր՝ հուլիսի 23-ին‚ ժամը 19.00‚ հրավիրում է միանալու առցանց ցուցադրությանը և վայելելու ժամանակակից երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցչի՝ Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» թիվ 7 սիմֆոնիան։

Համերգը ղեկավարում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։
Ցուցադրությանը կարելի է հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում‚ ինչպես նաև «DAS A» հավելվածի միջոցով։
 

Placeholder
Տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» սիմֆոնիայի առցանց ցուցադրությունը