Օլիմպիական օղակների բնօրինակը կհանվի աճուրդի
Աշխարհում
19:00 23/07/2020
Աշխարհ

Օլիմպիական օղակների բնօրինակը կհանվի աճուրդի

Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն  Պիեր դը Կուբերտենի ստեղծած օլիմպիական օղակների բնօրինակը կհանվի աճուրդի՝ հուլիսի 26-ին՝ Ֆրանսիայի  Կանն քաղաքում: Նկարի արժեքը գնահատվում է 100 հազար եվրո, գրում է ՀԱՕԿ-ը։

Պատկերն արված է 21×27,5 սմ չափի սպիտակ կտավի վրա ,որտեղ հինգ օղակներն են՝   կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր գույներով։ Դրանք ներկայացնում են Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա և Ամերիկա աշխարհամասերը:

Կուբերտենը օղակները ներկայացրել է 1913 թ օգոստոսին՝ «Օլիմպիական տեսություն» հանդեսում: Հինգ օղակներով դրոշը նախատեսվում էր հանրությանը ներկայացնել 1914թ․հունիսին, ՄՕԿ-ի  կոնգրեսում։ Սակայն միջոցառումը չեղարկվեց առաջին համաշխարհային պատերազմի պատճառով: Արդյունքում դրոշը ցուցադրվեց Անտվերպենում, 1920թ․ օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ:

Նա մշակել է նաև  խաղերի երդումն ու պատկերանշանը և առաջարկել է «Արագ, բարձր, ուժեղ» կարգախոսը։
 

Placeholder