Մտահոգիչ է հակահակահամաճակային PR արշավը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
12:37 24/07/2020
Հայաստան

Մտահոգիչ է հակահակահամաճակային PR արշավը. Նիկոլ Փաշինյան

«Մեր երկրում մոտ 700-ին մոտ մարդ է մահացել»,- ուղիղ կապի ժամանակ հայտարարեց  վարչապետ նիկոլ Փաշինյանը, այդ թիվն համարեց  սարսափելի վիճակագրություն  և  նկատեց, որ նրանք իրենց կյանքով մեր զգոնությունն են բարձրացրել:

«Հունիսի 14-ից հետո առաջին անգամ  կորոնավիրուսով ակտիվ դեպքերը  10 հազարից ցածր է»,- հայտնեց վարչապետը և եզրակացրեց, որ հիմքեր կան պնդելու, որ ոչ միայն մտել  ենք ճգնաժամի հաղթահարման փուլ, այլև աշնանը կանխատեսվող  հնարավոր համաճարակի երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ:

Վարչապետը մտահոգություն հայտնեց վերջին օրերին նկատվող «հակահակահամաճակային PR արշավի» կապակցությամբ: Ըստ նրա, համաճարակի տեմպի որոշակի անկման պատճառը հակահամաճարակային միջոցառումների իրականացումն է, որոնցից մեկը դիմակների կրելն է: Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ իրեն էլ հաճելի չէ խորհրդակցությունների, հանդիպումների ժամանակ դիմակ կրելը, բայց ստիպված կրում է:

Կոչ անելով տուրք չտալ անպատասխանտու հայտարարություններին՝ վարչապետը նկատեց, որ հակառակ դեպքում հնարավոր է վերադառնալ հունիսյան իրավիճակին:

Նա կոչ արեց համախմբվել, որպեսզի ոչ միայն մեր երկրի չափանիշներով, այլ համաշխարյային մակարդակով պատրաստ լինենք համաճարակի երկրորդ ալիքին:

Նկատելով, որ եթե դիմակ կրելու կանոնների փոփոխության անհրաժեշտություն լինի, ապա կառավարությունը կանի՝ վաչապետը խնդրեց շարունակել դրանք կրել և հակահամաճարակային մյուս կանոնները պահպանել և շնորհակալություն հայտնեց և խոնարհվեց բոլորի առաջ: 

Placeholder
Մտահոգիչ է հակահակահամաճակային PR արշավը. Նիկոլ Փաշինյան