Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը
Մշակույթ
11:17 24/07/2020
Հայաստան

Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը

Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:

Հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա Շիրազը̀ 1980 թվականին: 40 տարվա ընթացքում այն երբևէ չի հիմնանորոգվել: Հուշարձանային համալիրը մասամբ վնասված եւ անմխիթար վիճակում է: Երեսպատման գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել եւ ցած ընկնել՝ սպառնալով այնտեղ գտնվող մարդկանց անվտանգությանը: 

«Վարդանյան Ընտանիք» բարեործական հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգումից հետո հուշարձանն ամբողջությամբ կպահպանի նախնական տեսքը:

Վերանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարությունը, Երեւանի քաղաքապետարանն էլ  տվել է շինթույլտվությունը: Հիմնանորոգման աշխատանքները կիրականցվեն երկու փուլով՝ մի մասն այս տարի, մյուսը՝ 2021 թվականի գարնանը:









Placeholder