Բըրբանք քաղաքում սուպերմարկետի հայ տերերը հրաժարվում են թուրքական ապրանքների վաճառքից
Հասարակություն
15:35 24/07/2020
Աշխարհ

Բըրբանք քաղաքում սուպերմարկետի հայ տերերը հրաժարվում են թուրքական ապրանքների վաճառքից

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում հայերն իրենց պատկանող խանութից հանում են թուրքական արտադրության ապրանքները։

«Red Top» խանութից բավականին մեծ քանակությամբ թուրքական տոմատներ ու այլ ապրանքներ հանվել են։ Այսօրվանից այս սուպերմարկետում ոչ մի թուրքական ապրանք չի լինելու։ Այդ ապրանքների հայկականը կա»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է այդ քաղաքում ապրող Կարեն Վարդյանյանը։

Միաժամանակ նա կոչ է արել տարբեր երկրներում ապող հայերին սադրանքների չտրվել։

Placeholder