Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում  տեղի է ունեցել առցանց արարողություն՝ «Մենք ուժեղ ենք միասին»  կարգախոսով
Աշխարհում
16:41 24/07/2020
Աշխարհ

Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել առցանց արարողություն՝ «Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսով

Մեկ տարի հետո, հուլիսի 23-ին, պետք է  տրվի  «Տոկիո- 2020»-ի մեկնարկը։ Այդ կապակցությամբ Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում  տեղի է ունեցել առցանց արարողություն՝ «Մենք ուժեղ ենք միասին»  կարգախոսով։ Դա հաստատում է համավարակի պայմաններում համերաշխության, միասնության կարևորությունը և ընդգծում է օլիմպիական խաղերի համախմբող ուժը, գրում է ՀԱՕԿ-ը։

Կարճ ջրերի աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, ճապոնուհի  Ռիկակո Իկեեն երկրպագուներին կոչ է արել աջակցել մարզիկներին՝ օլիմպիական խաղերի դժվարին ճանապարհին: Լողորդուհին  վերջերս է  հաղթահարել  լեյկոզը և դեռ հույս ունի մրցել նաև  տանը՝ Տոկիոյի մարզահանդեսում:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մեկնաբանելով միջոցառումը, շնորհակալություն է հայտնել  ճապոնացի գործընկերներին, երկրի վարչապետին, կազմկոմիտեին, նահանգապետին, մարզիկներին, ամառային մարզաձևերի ֆեդերացիաներին, ազգային օլիմպիական կոմիտեներին, հովանավորներին ։ Նա նշել է,  որ առանց այդ աջակցության հնարավոր չէր կայացնել խաղերը հետաձգելու  պատմական  որոշումը:
 

Placeholder