24.07.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 5 հիվանդ է  մահացել, հիվանդությունը հաստատվել է ևս 451 մարդու մոտ
Օրվա թեմա
11:07 24/07/2020
Հայաստան

24.07.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, հիվանդությունը հաստատվել է ևս 451 մարդու մոտ

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել։ ԱՆ-ից հայտնում են, որ նրանցիվ մեկը մահացել է այլ հիվանդությունից։

Այս պահի դրությամբ կորոնավիրոսով հիվանդների մահվան 910 դեպք է գրանցվել, նրանցից 218-ը մահացել են այլ հիվանդություններից։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է  451 մարդու մոտ,  490 մարդ համարվում է առողջացած։

Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած, 692-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 153814 թեստավորում:



 

Placeholder
24.07.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, հիվանդությունը հաստատվել է ևս 451 մարդու մոտ