Սուրեն Սարգսյան. Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար
Քաղաքական
10:15 24/07/2020
Հայաստան

Սուրեն Սարգսյան. Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայկական կողմի հաղթանակ է որակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից՝ նախօրեին քվեարկությամբ աջակցություն հայտնելը Արցախին օգնություն  տրամադրելու փոփոխությանը։

«Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց:

Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը: Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը` բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են:

Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար:

Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը վստահ եմ հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փոփոխությունը նախատեսում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն՝ HALO Trust-ի կողմից իրականացվող ականազերծման շարունակական ջանքերի համար:

Հիշեցնենք, որ շուրջ երեք ամիս առաջ որոշում էր կայացվել Արցախում հումանիտար ականազերծման համար տրամադրվելիք 1.4 մլն դոլար օգնությունը հատկացնել մեկ այլ՝ կրթական և մշակությային փոխանակման ծրագրի:

Ականազերծման և վերականգնման ջանքերին աջակցելու Արցախին շարունակվող օգնությունը ANCA- ի  քաղաքականության առաջնահերթությունների առանցքային մասն է եղել `ապահովելու Արցախի անվտանգությունն ու ազատությունը: ANCA- ի հովանու ներքո գտնվող Միացյալ Նահանգների HALO Trust- ը ականազերծում է կատարում Արցախում 2001 թվականից:

 

Placeholder
Սուրեն Սարգսյան. Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար