Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Առողջություն
11:51 24/07/2020
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են` նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակչի մոտ: Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 130 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 4 346 փորձանմուշի հետազոտություն: 

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք