Արքայազն Հարրին ու Մեգան Մաքլը դիմել են դատարան իրենց որդու անձնական կյանք ներխուժելու համար
Իրավունք
10:00 24/07/2020
Աշխարհ

Արքայազն Հարրին ու Մեգան Մաքլը դիմել են դատարան իրենց որդու անձնական կյանք ներխուժելու համար

Արքայազն Հարրին  և նրա կինը՝ Մեգան  Մարքլը  անձնական կյանք ներխուժելու մասին  հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ իբր անծանոթ մարդիկ անօդաչուով նկարել են իրենց 14 ամսական որդուն՝ Արչիին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է  Sky News կայքը՝ հղում անելով ամուսինների փաստաբանին։

Փաստաբանի հայտարարության մեջ նշվում է, որ  Հարրին և Մեգանը  հայց  են ներկայացրել  իրենց տանը փոքրիկ երեխայի անձնական կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանելու համար։ Հայցը ներկայացվել է Լոս Անջելես շրջանի Գերագույն դատարան, մեղադրյալների անունները չեն նշվում։

Placeholder
Արքայազն Հարրին ու Մեգան Մաքլը դիմել են դատարան իրենց որդու անձնական կյանք ներխուժելու համար