Շեկոյանի «Թվիստ» ֆիլմն ընդգրկվել է Սարայեվոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում
Մշակույթ
14:51 24/07/2020
Հայաստան

Շեկոյանի «Թվիստ» ֆիլմն ընդգրկվել է Սարայեվոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Կինոռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Թվիստ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Սարայեվոյի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։  Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հենց փառատոնի ժամանակ: Սարայեվոյի 26-րդ միջազգային կինոփառատոնում՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Այս մասին հայտնում է Օվսաննա Շեկոյանը:

Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ կինոփառատոնի մրցութային ծրագրերում՝ գեղարվեստական, վավերագրական, կարճամետրաժ և ուսանողկան, ընդգրկված է 49 ֆիլմ: 16 րոպեանոց «Թվիստ» ֆիլմը մրցելու է այդ անվանակարգում ընդգրկված ևս 9 ֆիլմի հետ:

Փառատոնն ընդհանուր ստացել է 750 հայտ, 130 գեղարվեստական ֆիլմի, 220-ը՝ վավերագրական, 250-ը՝ կարճամետրաժ,  150-ը՝  ուսանողական:

Փառատոնն անցկացվելու է օգոստոսի 14-21-ը: 

Placeholder
Շեկոյանի «Թվիստ» ֆիլմն ընդգրկվել է Սարայեվոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում