Բուհեր չընդունված դիմորդների փաստաբանն իշխանություններին կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից
Իրավունք
10:09 25/07/2020
Հայաստան

Բուհեր չընդունված դիմորդների փաստաբանն իշխանություններին կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից

Կոնտրա Լեգեմ փաստաբանական գրասենյակը ստանձնել է այս օրերին պայքարի մարտադաշտ դուրս եկած պատանի-դիմորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Վերահաստատելով մեր պատասխանատվությունը գալիք սերունդների առջև, արձանագրելով, որ կրթություն ստանալու իրավունքը ՀՀ-ում սահմանադրորեն երաշխավորված է, ծայրահեղ անընդունելի համարելով դիմորդների կրթության իրավունքի ոտնահարման փորձերը` մենք հայտարարում ենք մեր հանձնառությունը լծվել դիմորդների խնդիրների կարգավորմանը:

Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին տալ խնդրին լուծում, ռեաբիլիտացնել հակաիրավական ակտից տուժած դիմորդներին և զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից:

Մենք նախաձեռնելու ենք ներպետական և միջազգային-իրավական ընթացակարգեր խնդրին կարգավորում տալու նպատակով:

Սակայն, ՀՀ-ն կարող է ինքնուրույն, առանց այդ ընթացակարգերի գտնել խնդրի լուծումը: Այս առումով, մենք բաց ենք կառուցողական քննարկումների համար, մեր գլխադասային առաքելությունը դիմորդների խախտված իրավունքների արձանագրումը և դրա հետևանքների վերացումն է:

Մեր հետագա անելիքների, դատաիրավական ընթացակարգերի ծրագրային զեկուցումով առաջիկայում հանդես կգանք»,-նշել է նա։

Placeholder