Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
Առողջություն
12:12 25/07/2020
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք:

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտանիքի անդամներ : 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում: Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 104, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 521 փորձանմուշի հետազոտություն: 

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք