Ֆեյսբուքն ու Թվիթերն արգելափակել են Բրազիլիայի նախագահի մերձակա շրջապատի հաշիվները
Քաղաքական
14:37 25/07/2020
Աշխարհ

Ֆեյսբուքն ու Թվիթերն արգելափակել են Բրազիլիայի նախագահի մերձակա շրջապատի հաշիվները

Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական կայքերի աշխատակազմերն արգելափակել են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի շրջապատից 16 հոգու հաշիվ:

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ծայրահեղ աջ ակտիվիստ Սառա Վինթերի, նախկին պատգամավոր Ռոբերտ Ջեֆերսոնի, գործարար Լուսիանու Հինգի բլոգներում գրառումներն անհնար են դարձել Գերագույն դատարանի պահանջով:

Արգելափակման պատճառը սպառնալիքների տարածումն է, կեղծ տեղեկատվությունը, չհաստատված մեղադրանքները: Բայց նրանց էջերը մատչելի են մնում:

 

Placeholder
Ֆեյսբուքն ու Թվիթերն արգելափակել են Բրազիլիայի նախագահի մերձակա շրջապատի հաշիվները