Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արայիկ Հարությունյանն առաջարկեց դրական միավորներ ստացած դիմորդներին դիմել հեռակա կարգով սովորելու համար
Գնահատման ու թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ: Միասնական քննություններին մասնակցել է 11.648 դիմորդ: Նման տվյալներ է հրապարակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում` անդրադառնալով դիմորդների հետ կապված խնդրին։
Դրական գնահատական ստացել է 9.372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնական փուլով ընդունվել է 8.706 դիմորդ: Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը:
«Արդյունքում ստացվում է, որ դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, դիմել բուհեր»,- ասել է նախարարը՝ նշելով, որ քիչ հնարավորություն կա, որ նրանք չընդունվեն։
Նա նշել է, որ լուծում են գտել գերազանց միավորներ ստացած, բայց բուհ չընդունված դիմորդների համար։
«Այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց՝18 և ավելի միավոր գնահատական ստացած, բայց բուհ չընդունված վեց դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, որին համաձայնություն է տվել 4 դիմորդ: Նրանք արդեն ուսանող են։ Մեկն ասել է, որ հեռակա է դիմելու, կարծեմ մյուսն էլ ասել է, թե հենց այդ մասնագիտությունն է ուզել, հայտի լրացման մասին իմացել է ու հենց դրա համաձայն էլ լրացրել է»,-ասաց Հարությունյանը։
Նախարարը համաձայն չէ, որ kարգի մասին պատշաճ իրազեկում չի իրականացվել, ասում է՝ դրա մասին խոսվել է կառավարության նիստում, իր ուղիղ եթերում, ԳԹԿ մասնագետները եթերներում խոսել են այդ մասին։