Տիգրան Աբրահամյան.  Շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումը
Քաղաքական
10:23 27/07/2020
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումը

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ից տարբեր հայտարարություններ հնչեցին, որով փորձ է արվում Ադրբեջանին վերադարձնելու բանակցությունների հարթություն:

Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ օրակարգի շուրջ է տեղի ունենալու այդ վերադարձը, որովհետև Տավուշում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումն ու դրա, այսպես կոչված, կապիտալիզացիան:

Այս հանգրվանային ժամանակահատվածում տեղի ունեցող գործընթացներից շատ բան է կախված, թե առաջիկա տարիներին Ադրբեջանն ինչ վարքագիծ կդրսևորի և սահմանին գործողությունները ինչ ընթացք կստանան»։

Placeholder
Տիգրան Աբրահամյան. Շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումը