«Շիրակ» ՖԱ-ն երեք նոր խաղացող ունի
Սպորտ
19:18 27/07/2020
Հայաստան

«Շիրակ» ՖԱ-ն երեք նոր խաղացող ունի

«Շիրակ» ՖԱ-ն կատարել է առաջին ձեռքբերումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից։ 

««Շիրակ» ՖԱ-ն կատարեց առաջին ձեռքբերումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմի կազմն են համալրել փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը, Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Հովհաննես Նազարյանը և մեր կազմ է վերադառձել հարձակվող Վարդան Բակալյանը:

Ֆուտբոլիստների հետ կնքվել են մեկամյա պայմանագրեր»,-տեղեկացնում են ակումբից:

Placeholder