Ոսկու գինը բացարձակ ռեկորդ է սահմանել
Տնտեսություն
12:32 27/07/2020
Աշխարհ

Ոսկու գինը բացարձակ ռեկորդ է սահմանել

Ոսկու գինն աճել է 1.9% -ով և կազմել 1935 դոլար՝  տրոյական ունցիայի դիմաց (31,1034768 գրամ)։ Այս մասին գրում է kommersant-ը՝ հղում անելով Comex բորսայի առևտրային տվյալներին:

Նշվում է, որ սա ոսկու ամենաբարձր գինն է առևտրային ողջ պատմության ընթացքում:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011թ-ի սեպտեմբերի 6-ին, երբ մեկ ունցիա ոսկին արժեր 1920 դոլար:

 

Placeholder