ԵՄ-ն առնվազն մինչև օգոստոսի կեսը չի բացի Ռուսաստանի հետ սահմանները
Քաղաքական
11:59 28/07/2020
Աշխարհ

ԵՄ-ն առնվազն մինչև օգոստոսի կեսը չի բացի Ռուսաստանի հետ սահմանները

Եվրամիությունը, ինչպես և սպասվում է, կրկին Ռուսաստանը չի ընդգրկի այն պետությունների ցանկում, որոնց հետ ԵՄ երկրները կարող են բացել սահմանները:

Թարմացված «սպիտակ ցուցակը» Բրյուսելը կհրապարակի առաջիկա օրերին, հաջորդ անգամ այն կվերանայվի օգոստոսի կեսերին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ԵՄ Խորհրդի ԵՄ երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը:

«Ոչ, Ռուսաստանը դեռ չի ընդգրկվի այս ցուցակում: Ցավոք, վիճակագրությունն ասում է, որ դա դեռ վաղ է», - ասել է աղբյուրը:

Նշենք, որ հուլիսի 1-ից ԵՄ-ն թույլ տվեց մի շարք երկրների քաղաքացիների մուտքը ԵՄ՝ հաշվի առնելով այդ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։
 

Placeholder
ԵՄ-ն առնվազն մինչև օգոստոսի կեսը չի բացի Ռուսաստանի հետ սահմանները