Արայիկ Հարությունյանն արգելել է վիճակախաղերն Արցախում
Քաղաքական
12:21 28/07/2020
Հայաստան

Արայիկ Հարությունյանն արգելել է վիճակախաղերն Արցախում

«Հանձնարարել եմ լիազոր մարմիններին շահումով խաղերի և խաղատների մասին և վիճակախաղերի մասին Արցախի օրենքներին  համապատասխան՝ արգելել ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը մեր հանրապետության տարածքում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ վիճակախաղերը որակելով ամենասարսափելի կամ վտանգավոր երևույթներից մեկը:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Արցախի սահմաններում համացանցի  այդ խաղերի համար նախատեսված ծառայությունների հասանալեիությունը կարգելափակվի:

Արցախի նախագահը նկատեց, որ  քաղաքացիները հաճախ պարտվում են ամբողջ ամսվա աշխատավարձը և՝ ոչ միայն,  պարտքերի կուտակման և սոցիալական խնդիրների պատճառով ընտանիքներ են ամուսնալուծվում և լինում են նաև ինքնասպանության դեպքեր:

Հարությունյանի խոսքով, թեև խստացնում են, սակայն դա էլ բավարար չէ, քանի որ շրջանցման հնարավորություններ լինելու են, բայց  բոլորը պետք  է պայքարենք այդ արատավոր երևույթների դեմ:
«Պետության կողմից սոցիալական որևէ ծրագիր չի կարող բարելավել այդ մարդկանց կյանքը, եթե նրանք հակված չեն ունեցածը խնայել և ճիշտ նպատակին օգտագործել»,- նկատեց Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունայնը հայտնեց, որ ժամանակին պատկերացնում էր, թե տասնյակ միլիոններ  է գնում վիճակախաղի վրա, բայց այն շատ ավելին է, քաղաքացիները հարյուրավոր միլիոններ  են տարվում՝ տրվելով այդ մոլուցքին:

«Մենք պետք է պայքարենք այդ արատավոր երևույթի դեմ, քանի որ այն երջանկություն չի բերում մեզ, եթե անգամ շահում ես»,- եզրափակեց Արցախի նախագահը:

Placeholder