Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի, ով առավել հայտնի է Շմայս մականունով, որդին կալանքից բազատ է արձակվել։ Նրա փաստաբան Գոռ Գևորգյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը որակում է ուժեղ հաղթանակ։
«Վերականգնվեց իմ պաշտպանյալ, նաև շատ մտերիմ բարեկամ Դավիթ Մովսիսիյանի ազատության իրավունքը, մերժվեց քննիչի միջնորդությունը՝ կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ մերժվեց։ Մերժման հիմքում դրվեց հիմնավոր կասկածի բացակայությունը, այսինքն այն, որ նա որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարաքի հետ»,-ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է փաստաբան Գևորգյանը։
Նա հիշեցրեց, որ շուրջ վեցամսյա քրտնաջան աշխատանքի արդյունքում վերականգնվեց Մովսիսյանի ազատության՝ խախտված իրավունքը։
Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանը կալանավորվել էր այս տարի հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Վահրամ Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ։
Մահացած զինծառայողը Արմնավիրի մարզի Հայթաղ գյուղից էր։ Նրա հարազատները չհավատալով, որ զինվորն ինքնասպանության է դիմել, ի նշան բողոքի զինվորի մարմինը ոտքով Արմավիրից փորձեցին բերել Երևան։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հորդորով հարազատները ձեռնպահ մնացին նման բան անելուց։