Որոշվել է ջրում կորոնավիրուսի կենսունակության ժամանակահատվածը
Աշխարհում
18:39 01/08/2020
Աշխարհ

Որոշվել է ջրում կորոնավիրուսի կենսունակության ժամանակահատվածը

Գրեթե բոլոր կորոնավիրուսային մասնիկները 24 ժամվա ընթացքում 90%-ով մահանում են ջրի մեջ սենյակային ջերմաստիճանում, 99,9%-ով՝ 72 ժամվա ընթացքում: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունում:

Ջրում կորոնավիրուսի կենսունակության վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվել Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» կենտրոնում:

Պարզվել է, որ վիրուսը չի բազմանում դեքլորացված և ծովային ջրերիի մեջ, բայց այն կարող է մնալ կենսունակ: Ավելին, անկենսունակության ժամանակը ուղղակիորեն կախված է ջրի ջերմաստիճանից:
Ռոսպոտրեբնադզորից հայտնում են, որ ջրի եռացնելը հանգեցնում է վիրուսի ամբողջական ոչնչացման, վիրուսը կորցնում է իր կենսունակությունը նաև քլորացված ջրում:

Ավելի վաղ ամերիկացի գիտնականներն ուլտրամանուշակագույն ճառագայթահարման փորձերի ժամանակ պարզել էին, որ մեկ քառակուսի սանտիմետրի վրա  լամպի 5 միլիջոուլ չափաքանակով 6 վայրկյան ներազդելու դեպքում վիրուսի բազմացումը  նվազել է 99% -ով, իսկ  լամպերի 22 միլիջաուլ/սմ² ազդեցության դեպքում կորոնավիրուսը գրեթե ամբողջությամբ ոչնչանում է 25 վայրկյանում:
 

Placeholder
Որոշվել է ջրում կորոնավիրուսի կենսունակության ժամանակահատվածը