«Թովմասյան» բարեգործական հիմադրամն աջակցություն է տրամադրել Մարտակերտի շրջանային բուժմիավորմանը
Տարածաշրջան
11:36 29/07/2020
ԼՂՀ

«Թովմասյան» բարեգործական հիմադրամն աջակցություն է տրամադրել Մարտակերտի շրջանային բուժմիավորմանը

«Թովմասյան» բարեգործական հիմադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը և «Միասին մենք կարող ենք» նախաձեռնության մասնակիցներն այսօր՝ հուլիսի 28-ին, հանդիպել են ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝  հանդիպմանն  ԱՀ  առողջապահության  նախարարը  կարևորել  է   հիմնադրամի   գործունեությունը  և  ողջունել  նախաձեռնության  իրականացումը:

Ա. Օհանջանյանը   շնորհակալություն  է  հայտնել  Արտակ  Թովմասյանին, ինչպես  նաև «Միասին  մենք  կարող  ենք»    նախաձեռնության   բոլոր  անդամներին, ովքեր   իրենց   ներդրումն  են   ունենում  «COVID-19»-ի  դեմ պայքարում: Այնուհետև    նախարարը  մանրամասներ  է  հաղորդել   Արցախում   համավարակի   տարածման  և   կանխարգելման  վերաբերյալ:

«Արցախպրես»-ի հետ   զրույցում   Արտակ  Թովմասյանն  ասել է, որ   մայիսի 2-ին  Նոր  տիպի  կորոնավիրուսի  դեմ պայքարի համար հիմնադրամը  նախաձեռնել  է  «Միասին մենք կարող ենք» խորագրով    համերգային  ծրագիր, որին միացել  են  ավելի  քան 120  հայ և աշխարհահռչակ գործիչներ չորս մայրցամաքներից: Համերգի ողջ  հասույթն  օգտագործվել է   բարեգործական   ծրագրերի  իրականացման  համար:

«Նախաձեռնության շնորհիվ հիմնադրամն ամբողջապես բավարարել է Գյումրու, Վանաձորի, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցների, Պաշտպանության նախարարության, ոստիկանության բուժվարչության և այսօր արդեն Արցախի Հանրապետության հայտերը: Մենք   այսօր  այցելել  ենք  Մարտակերտի    շրջանային   բուժմիավորում  և  անձամբ    հանձնել   անհրաժեշտ   բժշկական  սարքավորումները (շարժական սոնոգրաֆ սարք):  Ուրախ ենք  և  հպարտ, որ   կարողացանք  ինչ-որ   ձևով   աջակցել   արցախահայությանը: Համոզված ենք, որ այսուհետ  ևս  կշարունակենք  մեր    համագործակցությունը»,-մասնավորապես  ասել է  Ա. Թովմասյանը՝  տեղեկացնելով, որ  աշնանը հիմնադրամը նախատեսում է շարունակել նախաձեռնության երկրորդ փուլը՝ համաշխարհային մասշտաբով: Հանգանակությունները դեռ շարուանկվում են:

Placeholder
«Թովմասյան» բարեգործական հիմադրամն աջակցություն է տրամադրել Մարտակերտի շրջանային բուժմիավորմանը